Իզուր չէի ասում, որ ինչ-որ խաղ է գնում...Լուկաշենկոն՝ հայ-ադրբեջանական հակամարտության մասին

Thanks! Share it with your friends!

You disliked this video. Thanks for the feedback!


Added by MiAmigo
41 Views
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն նշել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունը կարգավորելու հարցում Ռուսաստանի Դաշնության միջնորդությունը բավական է. նա վրդովվել է՝ ՀԱՊԿ-ին ներգրավվելու փորձերից, գրում է РИА Новости-ն՝ հղում կատարելով Լուկաշենկոյի մամուլի ծառայությանը:
«Ավարտվել է պատերազմը… Կողմերը որոշել են, որ իրենց, կոպիտ ասած, միջնորդ է պետք: Սա նորմ է: Բնականաբար, դա Ռուսաստանն է: Դիմեցին Ռուսաստանին: Ռուսաստանը հարյուրավոր մարդկանց իջեցրեց այնտեղ, ինչպես Պուտինն ասաց՝ ռուս սահմանապահները սահմանի բոլոր հատվածներում են.... Էլ ի՞նչ է պետք, թող այդ ուղղությամբ աշխատեն»,- ասել է Լուկաշենկոն՝ Մինսկում ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի հետ հանդիպման ժամանակ։
«Իզուր չէի ասում, որ ինչ-որ խաղ է գնում. ինչո՞ւ են այնտեղ ներքաշել ԵՄ-ին, ինչո՞ւ են ԵԱՀԿ-ին տանում այնտեղ, եթե այնտեղ արդեն միջնորդ կա: Դեռ մի հատ էլ ՀԱՊԿ-ի՞ն պետք է ներքաշեն»,- շարունակել է Բելառուսի նախագահը։

#asekose #lukashenki
Category
722.6
Commenting disabled.